կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-18 22:14
Աշխարհ

Ֆրանսիայում «դեղին բաճկոններ»-ի բողոքի ակցիային մասնակցել է ռեկորդային քիչ քանակությամբ մարդ

Ֆրանսիայում «դեղին բաճկոններ»-ի բողոքի ակցիային մասնակցել է ռեկորդային քիչ քանակությամբ մարդ
Ֆրանսիայում «դեղին բաճկոններ»-ի բողոքի ակցիային մասնակցել է 3 հազարից քիչ մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Նշվում է, որ սա ռեկորդային քիչ թիվ է` «դեղին բաճկոններ»-ի բողոքի ցույցերի մեկնարկից սկսած: Սա բողոքի ակցիաների 27-րդ շաբաթն է: Այսօր բողոքի ակցիաներ են եղել Փարիզում, Նանտում, Թուլուզում, Լիոնում:Միջադեպ գրանցվել է Ռեյմս քաղաքում, որտեղ ցուցարարները ջարդել են France Bleu ռադիոընկերության գրասենյակի ապակիները: