կարևոր
577 դիտում, 6 ժամ առաջ - 2025-05-13 17:13
Հասարակություն

Հայկական բեռները շաբաթներով մնում են Վրաստանի սահմանին, պլոմբներ են պոկում, դրա իրավունքը չունեն․ Գառնիկ Դանիելյան

«Հայկական բեռները շաբաթներով մնում են Վրաստանի սահմանին, պլոմբներ են պոկում, դրա իրավունքը չունեն»,- այս մասին ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Հիշեցնեոնք, որ տևական ժամանակ է ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող հայկական ընկերությունների բեռնատարներն արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։ 

Դեպի Ռուսաստան տեղափոխվող բեռները Վրաստանի մաքսային տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել են մաքսային կնիքները, և անհասկանալի նպատակով իրականացվել է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար։

Արտադրող ու աարտահանող ընկերությունների սեփականտերերը նշում են, որ  Վրաստանը տարանցիկ երկիր է, և անհասկանալի է, թե ինչո՞ւ են այնտեղ որոշել հայկական ալկոհոլը լաբորատոր ստուգումների ենթարկել։

Այսօր բողոքի ձայնով նրանք ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց էին։

Մանրամասն՝ տեսանյութում