Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հնդկական զենքի ուժը ստիպեց Պակիստանին դադարեցնել կրակը։ Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդիր Ջայսվալը։
Հնդիկ դիվանագետը հիշեցրել է, որ հրադադարի ժամկետը համաձայնեցվել է Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գործողությունների ղեկավարների կողմից մայիսի 10-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։
«Հնդկական զենքի ուժն էր, որ ստիպեց Պակիստանին դադարեցնել կրակը: Ինչ վերաբերում է այլ երկրների հետ խոսելուն, ապա Հնդկաստանի ուղերձը պարզ և հետևողական է, ճիշտ նույնը, ինչ մենք փոխանցում էինք հանրային հարթակներում և մասնավոր զրույցներում: Հնդկաստանն արձագանքեց ապրիլի 22-ի ահաբեկչությանը` թիրախավորելով ահաբեկչական ենթակառուցվածքները: Այնուամենայնիվ, եթե պակիստանյան ուժերը կրակ բացեն, հնդկական ուժերը կհակադարձեն: Եթե Պակիստանը կանգ առնի, Հնդկաստանն էլ կդիմի նույն քայլին։ Սա այն ուղերձն է, որը պակիստանյան կողմին փոխանցվեց «Սինդուր» գործողության մեկնարկի պահին, ինչին այն ժամանակ ուշադրություն չդարձրեց պակիստանյան կողմը։ Բնականաբար շատ օտարերկրյա առաջնորդներ, ովքեր դա լսել են մեզանից, կիսվել են իրենց պակիստանցի գործընկերների հետ»,- ասել է Ջայսվալը։
Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները կրկին լարվել են ապրիլի 22-ին հնդկական Ջամու և Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է 25 հնդկացի և մեկ Նեպալի քաղաքացի։ Հնդկաստանը հայտնել է, թե ապացույցներ ունի, որ Պակիստանի հետախուզությունը ներգրավված է եղել հարձակման մեջ: