Ֆրանսիայում սկսվել են «դեղին բաճկոններ»-ի բողոքի ակցիաները
Ֆրանսիայի տարբեր քաղաքներում` Փարիզում, Լիոնում, Նանտում, Թուլուզում վերսկսվել են «դեղին բաճկոններ»-ի բողոքի ակցիաները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Սա հաշվով` 26-րդ բողոքի շաբաթն է: Բողոքի ցույցերն ընթանում են կրթության վերաբերյալ կոչերով ու պահանջներով, մասնավորապես ցուցարարները դեմ են կառավարության վարած կրթական բարեփոխումներին: Ցույցերը դեռևս առանց միջադեպերի են ընթանում: