|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տևական ժամանակ է ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող հայկական ընկերությունների բեռնատարներն արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։
Դեպի Ռուսաստան տեղափոխվող բեռները Վրաստանի մաքսային տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել են մաքսային կնիքները, և անհասկանալի նպատակով իրականացվել է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար։
Արտադրող ու աարտահանող ընկերությունների սեփականտերերը նշում են, որ Վրաստանը տարանցիկ երկիր է, և անհասկանալի է, թե ինչո՞ւ են այնտեղ որոշել հայկական ալկոհոլը լաբորատոր ստուգումների ենթարկել։
Բողոքի ձայնով նրանք ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց են։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։