կարևոր
1177 դիտում, 7 ժամ առաջ - 2025-05-13 22:57
Հասարակություն

Ուժեղ կարկուտի հետևանքով մի շարք բնակավայրերում վնասվել են ցանքատարածություններ, այգիներ և տների տանիքներ

Ուժեղ կարկուտի հետևանքով մի շարք բնակավայրերում վնասվել են ցանքատարածություններ, այգիներ և տների տանիքներ

Այսօր, մայիսի 13-ին, ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Այրում խոշորացված համայնքի բնակավայրերից Ճաճկանում և ևս մի քանի բնակավայրերում մոտ 5 րոպե տևողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել։

Կարկուտի հետևանքով վնասվել են ցանքատարածություններ, այգիներ, տների տանիքներ։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայություն Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Տուժել են հացահատիկի դաշտերը, բանջարաբոստանային մշակաբույսերը, ինչպես նաև մրգատու ծառեր։ Շատ գյուղացիներ, որոնք ողջ տարվա ընթացքում հույս էին դրել բերքի վրա, այսօր կանգնած են մեծ վնասների և անորոշության առջև։ Որոշ համայնքներում վնասների չափը կազմում է մինչև 70-80 %, ինչը լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ կարող է ունենալ»,- հայտնում է shamshyan.com-ը։

«ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ Արարատի մարզի Նորաշեն գյուղի տեղատարափ անձրևի հետևանքները փաստող տեսագրություն է հրապարակել։