Ֆրանսիայում «դեղին բաճկոններ»-ի բողոքի ակցիային մասնակցում է 3 հազար մարդ
«Դեղին բաճկոններ»-ի բողոքի ակցիայի 28-րդ շաբաթն է ընթանում Ֆրանսիայում, որին մասնակցում է երեք հազարից ավելի մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ցուցարարները որոշ քաղաքներում ոստիկանների ուղղությամբ իրեր են նետել: Իրավապահ մարմինները ի պատասխան արցունքաբեր գազ են կիրառել: 18 մարդ բերման է ենթարկվել: