կարևոր
523 դիտում, 7 ժամ առաջ - 2025-05-13 13:00
Հասարակություն

Անհասկանալի վիճակ ա, ո՞նց կարելի է մաքսային բեռի պլոմբները պոկել, նմուշառում անել. կոնյակագործ

Տևական ժամանակ է ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող հայկական ընկերությունների բեռնատարներն արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։ 

Դեպի Ռուսաստան  տեղափոխվող բեռները Վրաստանի մաքսային տարածքում կանգնեցվել են, մեքենաներից հանվել են մաքսային կնիքները, և անհասկանալի նպատակով իրականացվել է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար։

Արտադրող ու աարտահանող ընկերությունների սեփականտերերը նշում են, որ  Վրաստանը տարանցիկ երկիր է,  և անհասկանալի է, թե ինչո՞ւ են այնտեղ որոշել հայկական ալկոհոլը լաբորատոր ստուգումների ենթարկել։

Բողոքի ձայնով նրանք ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց  են։

Մանրամասն՝ տեսանյութում