կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-13 17:18
Քաղաքական

2017-ին ավելի բարձր տնտեսական աճի հավակնություն ունենք. Վարդան Արամյան

2017-ին ավելի բարձր տնտեսական աճի հավակնություն ունենք. Վարդան Արամյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձավ պետական պարտքի աճին: Նա նորմալ համարեց պետական պարտքի աճը`  դեֆիցիտային բյուջեի պարագայում: Նախարարի խոսքով` առաջիկա տարիներին էլ է Հայաստանն ունենալու դեֆիցիտային բյուջե, և 2017-ին Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 150 մլրդ դրամ:

Խոսելով տնտեսական աճի մասին` նա վստահություն հայտնեց, որ 2017 թվականին Հայաստանում տնտեսական աճը նախատեսված 3,2 տոկոսից բարձր կլինի:

«2017-ին ավելի բարձր տնտեսական աճի հավակնություն ունենք, քան պետական բյուջեով սահմանված 3,2 տոկոսն է: Այսօր ունենք 6,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ:է Այդ տոկոսը կարող է ճշգրտվել մի փոքր ներքև, որովհետև նախորդ տարի հունվարին ունեինք տնտեսության ակտիվության 6,2 տոկոս աճ, որը շարունակվեց մինչև մայիս ու սկսեց նվազել: Սա կարող է բազային ազդեցություն ունենալ: Բայց  ես վստահ եմ, որ տարվա արդյունքներով 3,2 տոկոսը հաղթահարել ենք»,- ասաց  Արամյանը:

Հարցին, թե ի՞նչ միջոցների հաշվին է ապահովվելու տնտեսական աճը, նա պատասխանեց, որ Հայաստանը ներդրումների հետ խնդիրներ չի ունենա` չնայած նրան, որ գլխավոր ներդրողներից, օրինակ, Ռուսաստանը, դեռևս չի հաղթահարել ֆինանսական ճգնաժամը:

 «Հայաստանը Ռուսաստանի համար բավականին փոքր տնտեսություն է, և այնտեղի գումարները մեզ համար զգալի նշանակություն ունեն: Ներդրողների համար կարևորագույն ցուցանիշ են ռիսկերն ու վերադարձելիությունը, ինչպես նաև հեռանկարայնությունը: Հայաստանը կարող է ծառայել որպես հարթակ, որպեսզի կապի ԵԱՏՄ երկրները Հարավային միջանցքի երկրների, արաբական երկրների հետ, քանի որ մենք ունենք «GSP+» համակարգ ԵՄ-ի հետ, դա արդեն գայթակղիչ է»,- ասաց Արամյանը: