|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Փարիզի Լուվրի թանգարանի եգիպտական հնությունների գրադարանից ջրի արտահոսքի պատճառով վնասվել են հարյուրավոր գրքեր և այլ փաստաթղթեր, հաղորդել է CBS News-ը։
«Արտահոսքի պատճառով վնասվել է 300-ից 400 ստեղծագործություն», - ասել է թանգարանի գլխավոր ադմինիստրատորի տեղակալ Ֆրենսիս Սթեյնբոքը:
Նրա խոսքով՝ դրանք եգիպտագիտական ամսագրեր և գիտական փաստաթղթեր են, որոնք օգտագործում են հետազոտողները: Այս կազմված գրքերը թվագրվում են 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբ:
«Մեր մշակութային ժառանգության մաս կազմող ոչ մի գիրք չի վնասվել: Դրանք չափազանց օգտակար և հաճախ օգտագործվող փաստաթղթեր են, բայց բոլորովին էլ եզակի չեն աշխարհում: Դրանք կչորանան, մենք կուղարկենք կազմարարարի մոտ վերականգնման համար, ապա կվերադարձվեն իրենց տեղը», — նշել է թանգարանի ներկայացուցիչը:
Tribune de l’Art-ը նախկինում հաղորդել էր, որ նոյեմբերի 26-ին աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկում ջրի արտահոսք է եղել։ Այժմ սա պաշտոնապես հաստատվել է։