կարևոր
343 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-08 13:27
Հասարակություն

Կարո՞ղ ա մի երկու պատարագ հետո էլ Նիկոլն ասի՝ Սուպեր Սաքոն պտի երգի, սիրտս էդ ա ուզում․ ամեն բան սպասելի է․ Դանիելյան

«Կարող ա մի երկու պատարագ հետո ուզենա այլ՝ իր սրտին մոտ երաժիշտների կամ երգիչների երաժշտությունը հնչի, ասենք՝ Սուպեր Սաքոյի»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ մեկանաբանելով Փաշինյանի հայտարարություններն առ այ, որ Պատարագից առաջ պետք հնչի ՀՀ պետական Օրհներգը։։

«Չի բացառվում, չէ՞, որ մի օր էլ արթնանա, սրտիկ դնի, չգիտեմ՝ ծաղիկ դնի և ասի, որ պատարագից առաջ պետք է Սուպեր Սաքոյի երաժշտությունը հնչի։ Սա խայտառակություն է, բայց ինձ համար զարմանալի էլ չի լինի»,- հավելել է ընդդիմադիր գործիչը: