|
Փոխարժեքներ
21 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.14 |
| EUR | ⚊ | € 443.82 |
| RUB | ⚊ | ₽ 4.8865 |
| GBP | ⚊ | £ 508.24 |
| GEL | ⚊ | ₾ 140.76 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դեկտեմբերի 8-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Իրանական և ադրբեջանական պատվիրակությունների միջև խորհրդակցությունների մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
Իրանի արտաքին գործերի նախարարն առանձին հանդիպում է ունենալու ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո մասնակցելու է համատեղ մամուլի ասուլիսի։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը նպատակ ունի նման դիվանագիտական միջամտությունների միջոցով ընդլայնել երկկողմ հարաբերությունները և նպաստել Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչը շարունակում է մնալ Թեհրանի համար առաջնահերթություն։
Արաղչին Ադրբեջան է ժամանել դեկտեմբերի 7-ի երեկոյան։