կարևոր
310 դիտում, 54 րոպե առաջ - 2025-12-08 13:44
Քաղաքական

Իրեն համարեց միջազգային Ռեմբո, վերջում գլխին տվին՝ Գիքոր դարձավ, ժողովուրդն էլ կանգնեց ծանրագույն վիճակում․ Քոչարյան

«Քի Վեստում քննարկվում էր հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը, դա էր սեղանի վրա և շատ մոտ էինք այդ տարբերակին։ Բայց մենք միակողմանի չէինք հռչակում, որովհետև այդ հռչակելը կնշանակեր մեկ բան՝ բանակցային գործընթացի ձախողում և պատերազմ հրահրելու առիթ»,-այս մասին իր աջակիցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ շարունակելով․ «Մեր կոնցեպտը հետևյալն էր, անվտանգային համակարգերը՝ Արցախի ու Հայաստանի  ունենալ միասնական, այսպես՝ երկու պետություն, մեկ բանակ, ըստ էության, երկու պետություն, մեկ անվտանգային համակարգ․․․ Հիմա ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը 18 թվականին, խաթարել է բանակցային գործընթացը, միակողմանի հայտարարել է՝ «Արցախը Հայաստանն է և վերջ», և ըստ էության, ստեղծել է մի վիճակ, որ լեգիտիմացնի Ադրբեջանի հնարավոր ագրեսիան։
 

Մեր բանակցային գործընթացի երաշխավորները եղել են Միացյալ Նահանգներ, Ռուսաստան և Ֆրանսիա՝ ի դեմս Եվրամիության։ Եվ պրոբլեմները Հայաստանն ունեցավ այն ժամանակ, երբ այս եռյակին մերժեց։ Փաստորեն՝ Նիկոլ Փաշինյանն ասեց ինձանից ի՞նչ եք ուզում, գնացեք Ղարաբաղի հետ քննարկեք․․․»։

Մանրամասն՝ տեսանյութւոմ։