Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ այսօր ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց նախարարության մեկ տարվա հաշվետվությունը:
Նա նշեց, որ իրենց հիմնական ձեռքբերումներից մեկը գնումների ոլորտում խնայողություններն են: «Գնումների 70 տոկոսը ընդհանուր սկզբունքներով պետք է բաշխենք, ինչպես արվում է բյուջեի մյուս ծախսերի դեպքում»,- ասաց նախարարը։
Արամյանը վստահեցրեց` այս տարվա բյուջեով նախատեսված 3.2 տոկոսանոց տնտեսական աճից ավելի կունենանք՝ տարեվերջին կգրանցվի 4.3 իրական տնտեսական աճ: «Մեր բոլոր մոդելները և առկա գործիքակազմը թույլ են տալիս ասել, որ մինչև տարեվերջ նախատեսված 3,2 տոկոսի փոխարեն կունենանք 4,3 տոկոս տնտեսական իրական աճ»,- վստահեցրեց նա:
Արամյանն անդրադարձավ նաև կառավարության խոստացած` 832 մլն դոլարի ներդրմանը, որից 400 մլն-ն արդեն իրականացվել է: «Ներդրումը ներդրում է, բայց շատ դեպքերում շփոթ կա՝ արդյո՞ք դրանք պետք է համադրելի դարձնենք օտարերկրյա ներդրումների հետ: Դրանք տարբեր ցուցանիշներ են: Խոսքը ՀՀ ներքին տնտեսությունում կատարվող ներդրումների մասին է: Կարևոր չէ, թե որ աղբյուրից է ներդրումը, կարևորը ծրագրերն են, որոնք պետք է այս տարվա ընթացքում իրականացվեն»,- ասաց նա:
Նախարարը խոսեց տնտեսական ակտիվության ցուցանիշից, որը 5,5% աճ է գրանցել: «Այսինքն՝ որևիցե ճյուղային մասով անակնկալ չունենք, բացառությամբ գյուղատնտեսության, որտեղ 25% անկում է նկատվել»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ նույնիսկ գյուղատնտեսական ոլորտի բացասական ֆոնի առկայությամբ բազային էֆեկտով առաջիկա ամիսներին էական նվազում չի լինի: