կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-30 11:00
Տնտեսական

2018 թվականին նախատեսվում է 4.5 տոկոս տնտեսական աճ գրանցել. Վարդան Արամյան

2018 թվականին նախատեսվում է 4.5 տոկոս տնտեսական աճ գրանցել. Վարդան Արամյան

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ելույթում նշեց, որ 2017 թվականի վերջին ՀՀ տնտեսական աճը կտատանվի 4-4.3 տոկոսի միջակայքում։

«2017-ին կանխատեսում ենք մի փոքր ավելի բարձ տնտեսական աճ, քան նախատեսված էր 2017 թվականի բյուջեով։ Բյուջեի նախագծում դրված էր 3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, բայց մենք հավակնում ենք տարվա վերջին 4.3 տոկոս ունենալ», - նշեց նախարարը։

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ 2017 թվականին տնտեսական աճին նպաստող հիմնական ճյուղերը եղել են արդյունաբերությունը և ծառայությունները, մասնավորապես` մանրածախ և մեծածախ գնումները, հանգստի և մշակույթի հետ կապված ծառայությունները։ «Տուրիզմի ոլորտում այս տարի աննախադեպ աճ գրանցվեց՝ ավելի քան 30 տոկոս», - նշեց Արամյանը։

Ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա նախարարն ընդգծեց, որ գալիք տարի նախատեսվում է 4.5 տոկոս տնտեսական աճ գրանցել։