|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Վերջին տարիներին մենք դժվար օրեր ենք ապրել, մեծ կորուստներ կրել, կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, կորցրել ենք մեր ընկերներին։ Այսօր մենք ընկերներ ունենք Ադրբեջանի բանտերում, ընկերներ ունենք Հայաստանի բանտերում։ Միշտ հիշեք՝ մեզ այսօր, իբրև ազգային ուժ, հալածում են ոչ միայն մեր անցյալի և ներկայի համար, այլ՝ ապագայում մեր դերակատարությունը չեզոքացնելու համար։ Մենք մնացել ենք Հայաստանի արտաքին և ներքին թշնամիների կոկորդին։ Մեր բեռը մեծ է, պատասխանատվությունը՝ անչափելի։ Մենք պատասխանատու ենք հայրենիքի և պետության համար, մեր 135-ամյա կենսրագրության առաջ, մեր նահատակ ընկերների առաջ։
Մենք սխալվելու, հոգնելու, ընկրկելու, դանդաղելու իրավունք չունենք, ուստի այս հանդիսավոր օրը Հայաստանի կազմակերպության անունից հայտարարում եմ, որ Դաշնակցությունը առաջիկա պայքարում ունենալու է առանցքային դերակատարություն, մենք ունենք մրցունակ թիմ, պահանջված ծրագիր, կամք և վճականություն գետնի վրա պայքարելու, հակազդեցություն ձևավորելու և այս չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու համար, մենք դա անելու ենք միասին՝ մեր ժողովրդի մասնակցությամբ և կամքով»,- ՀՅԴ 135-ամյակի միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։