կարևոր
1432 դիտում, 9 ժամ առաջ - 2025-12-07 17:59
Աշխարհ Քաղաքական

Հայոց ցեղասպանության ճանաչումը և դրա ժխտման քրեականացումը, արցախահայության՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը այն ոլորտներն են, որոնք մենք կիսում ենք ՀՅԴ-ի հետ. Օլիվիե Ֆո

Հայոց ցեղասպանության ճանաչումը և դրա ժխտման քրեականացումը, արցախահայության՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը այն ոլորտներն են, որոնք մենք կիսում ենք ՀՅԴ-ի հետ. Օլիվիե Ֆո

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՅԴ-ին 135 ամյակի առթիվ, որում ասվում է.  

«Սիրելի՛ ընկերներ,

ՀՅԴ Դաշնակցութեան հիմնադրման 135-ամեակի առիթով ես ողջունում եմ այն համագործակցությունը, որը տարիների ընթացքում մեզ միավորել է մեր ընդհանուր պայքարների շուրջ։ Հայաստանին, նրա անկախությանն ու անվտանգությանն աջակցությունը, Հայոց ցեղասպանության ճանաչումը և դրա ժխտման քրեականացումը, արցախահայության՝ իրենց նախնիների հայրենիքը վերադառնալու իրավունքը այն պայքարի այն ոլորտներն են, որոնք մենք կիսում ենք ձեզ հետ։ Չմոռանալով, իհարկե, ձեր մասնակցությունը համաշխարհային սոցիալական առաջընթացի համար մղվող պայքարին՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի շրջանակներում ձեր ներկայությամբ, որը ձեր հանձնառության վկայությունն է։

Գիտեմ, որ 2026 թվականը լինելու է վճռորոշ տարի Հայաստանի և նրա ապագայի համար։ Դուք կարող եք հենվել մեր անխախտ աջակցության վրա՝ այն արժեքների անունից, որոնք մեզ միավորում են՝ սոցիալական արդարություն, աղքատության դեմ պայքար, հավասարություն և ժողովրդավարություն։

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության անունից ձեզ մաղթում եմ խոստումնալից տարեդարձ՝ լի ապագայի հույսերով։

Օլիվիե Ֆո

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար»: