|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Թբիլիսահայ հասարակական գործիչ Արթուր Միրզոյանը անդրադարձել է Վազգեն Միրզախանյանի անցյալին.
«Այսօր Յոթ Վերք եկեղեցին զավթած խմբավորման մեջ կար նաև Վազգեն Միրզախանյանը: Այս կարճ ժամանակահատվածում ստիպված երրորդ անգամ եմ անդրադառնում այս մարդու արարքներին, քանի որ այն մարդիկ, ովքեր մի քանի տարի առաջ արշավեցին իր դեմ, «այս սրբապիղծը իմ առաջնորդը չէ» ֆլեշմոբ էին տարածում, և մեծ հաշվով այս ամենի շնորհիվ հասան նրան, որ նա լքեց Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնը, այսօր լուռ են:
Վազգեն Միրզախանյանի և «Վրաստանի հայ համայք» հ/կ անդամների հարաբերությունները միշտ լարված են եղել, և այն տարիներին, երբ ես սկսում էի իմ առաջին քայլերը երիտասարդական միության շարքերում, լավ հիշում եմ, թե ինչպես էր նա ամեն տարի խոչընդոտում մեր կողմից կազմակերպվող ապրիլյան միջոցառումներին` ստեղծելով անառողջ մթնոլորտ թբիլիսահայերի միջև: Սակայն անկախ այդ հանգամանքից, երբ նրա դեմ սկսվեց այդ արշավը, ես այն քչերից մեկն եմ եղել, ով կանգնել է իր կողքին, վիճել որոշ սադրիչների հետ` պաշտպանելով իր անունը և ոչ մի կաթիլ չեմ փոշմանում, որովհետև պաշպանում էի իմ եկեղեցու անունը:
Այսօր, երբ նա դուրս եկավ եկեղեցու դեմ, ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր տարիներ առաջ ջանք ու եռանդ չխնայեցին Միրզախանյանին հեղինակազրկելու համար: Իսկ հիմա, երբ նա իրեն դրել է սրբի տեղ, հարցազրույցներ է տալիս Վեհափառի դեմ, այդ նույն մարդիկ ծպտում անգամ չեն հանում:
Մի՞թե անձնական շահը արժանապատվությունից վեր է:
Ինչպես ասել է մեծն Թումանյանը «Ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»»: