կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-30 10:54
Տնտեսական

Տնտեսական աճի հիմքերը բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճի հավակնելու համար. վարչապետ

Տնտեսական աճի հիմքերը բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճի հավակնելու համար. վարչապետ

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումը: Նախքան քննարկումների մեկնարկը կարճ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ վերջին մի քանի տարիներին ՀՀ տնտեսությունն արտաքին աշխարհից բացասական ցնցումների է ենթարկվում, որի արդյունքում տնտեսական աճի ցածր մակարդակ է նկատվել:

«Ընթացիկ զարգացումները թեև հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիմքերը բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճի հավակնելու համար»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ 2017-ին բյուջետային մի շրջանակ հաստատվեց, որը բնորոշում է տնտեսական աճի կայունացումը, իսկ 2018-ին կառավարությունը ծրագրել է բյուջե, որը հիմքեր կստեղծի ապագայում միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ ապահովելու համար:

«Բոլորից մեծ ջանքեր ու ծավալուն աշխատանք կպահանջվի` նշված ցուցանիշին հասնելու համար»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ կառավարությունը շարունակելու է աշխատել ստվերի կրճատման ուղղությամբ և քայլեր է ձեռնարկելու գործարար տնտեսության զարգացման ուղղությամբ։

Վարչապետի խոսքով՝ հաշվի առնելով 2017-2022 թթ.կառավարության ծրագրի նպատակադրումները` 2018-ի բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մասով վերանայումներ են կատարվել։ «Հարկաբյուջետային քաղաքականությունը ծախսային կառուցվածքի վերանայմամբ է իրականացվելու՝ տնտեսական աճի ապահովման հարցում ապահովելով կապիտալ ծախսերի անհրաժետությունը»,- նշեց վարչապետը։

Նա նաև բոլորին մաղթեց լավ տրամադրություն և արագ հեռացավ: