կարևոր
253 դիտում, 48 րոպե առաջ - 2025-12-08 11:47
Քաղաքական

Արման Թաթոյանի խոսքով ընտրություններին ոչ ՀՀԿ-ն պետք է մաստնակցի, ոչ ՀԱԿ-ը, սա աբսուրդ է․ Ռոբերտ Քոչարյան

«Ես արդեն մեծ իմունիտետ ունեմ նման կարգի հայտարարությունների նկատմամբ»,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Արման Թաթոյանի այն հայտարարությանը, որ նախկին նախագահները չպիտի մասնակցեն 2026 թվականի ընտրություններին։

«Ի՞նչ է նշանակում՝ երբ կուսակցության ղեկավարը հայտարարում է, որ ինքը չի մասնակցելու ընտրություններին։ Եթե իր կուսակցությունը մասնակցում է, ուրեմն ինքն էլ է մասնակցում։ Այն, ինչ ասում է Արման Թաթոյանը, նշանակում է, որ ո՛չ ՀԱԿ-ը պիտի մասնակցի, որովհետև ՀԱԿ-ի առաջնորդը Տեր-Պետրոսյանն է, ո՛չ Հանրապետականը պիտի մասնակցի։ Աբսուրդ է։ Եթե կուսակցության ղեկավարը անձամբ ինքը ցուցակ չի մտնում, բայց կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, ուրեմն այդ մարդիկ, փաստացի, այո՛ մասնակցում են ընտրություններին։ Բայց ես ավելի բացահայտ էի մասնակցել, և հնարավոր է նաև վերջնական որոշումը չունենք ֆորմատների, բայց մեծ հավանականությամբ նաև կմասնակցեմ։

Ի՞նչ է ուզում Արման Թաթոյանը։ Ես չգիտեմ։ Ես միշտ փորձում եմ ռացիոնալ որոշում գտնել։ Երբ ասում եմ ռացիոնալ, չի նշանակում լավ կամ վատ, նշանակում է մի որոշում, որը որոշակի մոտիվացիաներ է արտահայտում, որոնք կարելի է հաշվարկել, ուղղակի տեսնել կամ չտեսնել:

Կա մի խոսույթ, որը Նիկոլ Փաշինյանի հիմնական զենքերից մեկն էր։ 2018 թվականից հիշում եք, ասում էին՝ նախկին, նախկին, նախկին։ Դա հասարակությունը բաժանելու, իրար թշնամացնելու գործիքակազմ էր: Ակնհայտ է նաև, որ այս գործիքը այսօր շատ ավելի թույլ է,  ամենամեծ բացասական վարկանիշը այսօր բոլոր հարցումներով ունի Նիկոլ Փաշինյանը ու չվերականգնվող վարկանիշը։ Հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակով են այդ խոսույթը բերում քննարկման օրակարգ, երբ վերջին մոտ երկու տարվա ընթացքում ինքը՝ ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը սա մեծ էնտուզիազմով չի անում, ավելի շատ իներցիայով են այս թեման քննարկում։ Ես այդ եռանդը չեմ տեսնում, որովհետև եռանդը դրել են ուրիշ թեմաների մեջ՝ հասկանալով, որ սա այն ազդեցությունը այլևս չունի:

Կարծում եմ այստեղ մոտիվացիան ևս շատ պարզ է՝ մարդկանց թվում է, թե դրանով իրենք կարող են մեր ձայներից ինչ-որ մի մասը վերցնել: Լավ, օքեյ, լավ 2% տարար, հետո՞: Դրա համար ես ևս պետք է գամ ինչ-որ տարբերակների: Մեկը սա է․ ուղղակի մտածում է մի աղմկոտ հայտարարություն անի, այդ հայտարարության հետևանքով նաև իր վրա հարձակվեն, այսպես ասենք, դրանով ինքը իր անունը ավելի ճանաչելի դարձնի և այլն, բայց բացատրությունները սրանք են։ Բայց ես այստեղ ևս չեմ տեսնում եմ ողջամտություն, իսկապես չեմ տեսնում, որովհետև չեմ հասկանում և չեմ տեսնում, որ սա ինչ-որ լավ բան է բերելու։

Իր նկատմամբ իմ վերաբերմունքը միշտ լավ էր, ինձ համար լրիվ անսպասելի էր այս թեմայի քննարկումը իր կողմից, որովհետև վերջին մի քանի տարվա ընթացքում, ընդհանրապես, իր ձայնը չենք էլ լսել և հանկարծ հայտնվում է, և հայտնվում է այս խոսույթով։

Ինձ մոտ, իհարկե, ևս կասկածներ է առաջանում, թե արդյո՞ք նպատակը ազնիվ է, որովհետև այն հիմնավորումները, որը ինքը փորձում է բերել, չեն աշխատում:

Այդ ճանապարհը դեստրուկտիվ ճանապարհ է: Մեր ընդհանուր ձայների հանրագումարը պետք է ավելի մեծ լինի, քան ՔՊ-ինը: Եթե արդյունքում մի ձայները, կոպիտ ասած այս գրպանից տեղափոխվեն մյուս գրպան, բան չի փոխվելու: Ի՞նչ ենք շահում։ Ո՞վ է ինչ շահում: Եթե խնդիրը այն է, որ մեր ձայների հաշվին հայտնվեն Ազգային ժողովում՝ հայտնվեցին, բայց դու լրացուցիչներդրում չես բերում դրանով իշխանափոխության համար։ Եթե նպատակը իսկապես դա է։ Այստեղ ինք մոտ ևս կասկածներ են առաջանում»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։