|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սույն թվականի դեկտեմբերի 8-ին` տեղական ժամանակով ժամը 14:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․92⁰ և արևելյան երկայնության 45.73⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կեչուտ և Գնդևազ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։