Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վիճակագրական ծառայության հրապարակած տնտեսական ցուցանիշներին: Նա մասնավորապես նշել է` վերահաստատում է ավելի վաղ արած իր դիտարկումն առ այն, որ 3.2% տնտեսական աճի նպատակը 2021թ-ի համար խիստ ամբիցիոզ է, իսկ ներկա կառավարման պայմաններում՝անհասանելի: Գրառումը՝ ստորև.
Ինչպես և ակնկալվում էր, տարվա մեկնարկը տրվեց տնտեսական անկմամբ.
Արդյունաբերություն – անկում՝ -10.8%
Շինարարություն – աճ՝ 0.8%
Առևտուր – անկում՝ -15.1%
Ծառայություններ – անկում՝ -10.3%
Գնաճ - 4.5% հիմնականում կրում է փոխարժեքի արժեզրկման ազդեցությունը (առաջարկի գնաճ է)
Միջին ամսական աշխատավարձեր – անկում՝ -3.8%
Արտաքին առևտրաշրջանառություն – անկում՝ -16.8%
Արտահանում – անկում՝ -11.3%
Ներմուծում –անկում՝ -20%
Իհարկե այստեղ կա նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազային էֆեկտ հասկացությունը, սակայն մյուս կողմից պետք չէ մոռանալ նաև տնտեսական պրոցեսների իներցիայի, ինչպես նաև կառավարության տնտեսական քաղաքականության դիսկրեցիայի պահը, որոնք երկուսն էլ ներկա դրությամբ դեպի ներքև են ձգում տնտեսությունը: Հետևապես վերահաստատում եմ ամիսներ առաջ արած իմ դիտարկումը. 3.2% տնտեսական աճի նպատակը 2021թ-ի համար խիստ ամբիցիոզ է իսկ ներկա կառավարման պայմաններում կասեի՝ անհասանելի»: