կարևոր
1315 դիտում, 8 ժամ առաջ - 2025-12-07 15:08
Քաղաքական

Հիմնադրվելու պահից ի վեր, ՀՅԴ-ը եղել է վճռորոշ ուժ՝ հայ ժողովրդի ինքնորոշման և արդարության համար. Սեդրիկ Վերմութ

Հիմնադրվելու պահից ի վեր, ՀՅԴ-ը եղել է վճռորոշ ուժ՝ հայ ժողովրդի ինքնորոշման և արդարության համար. Սեդրիկ Վերմութ

Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՅԴ-ին 135 ամյակի առթիվ, որում ասվում է. 

«Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անունից ցանկանում եմ մեր լավագույն մաղթանքները և ջերմ շնորհավորանքները հղել ձեր 135-րդ տարեդարձի առթիվ։

Հիմնադրվելու պահից ի վեր, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եղել է վճռորոշ ուժ՝ հայ ժողովրդի ինքնորոշման և արդարության համար, ինչպես նաև միջազգային համերաշխության բնագավառում։ Տարբեր ժամանակներում, երբ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը ենթարկվում են ճնշումների ամբողջ աշխարհում, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների միջև այս միջազգային համերաշխությունը շարունակում է մեծ կարևորություն ունենալ։

Հայաստանը գտնվում է կարևոր հանգրվանում՝ կայունության և խաղաղության ճանապարհին։ Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մեծ հետաքրքրությամբ հետևում է այս զարգացումներին և հորդորում է իր կառավարությանը և միջազգային հանրությանը, ինչպես նաև Հայաստանին և Ադրբեջանին, աջակցել բոլոր քայլերին, որոնք երկարատև և արդար խաղաղության լուծումը կդարձնեն իրականություն։ Այս գործընթացում չի կարելի մոռանալ Արցախից ուժով տեղահանված հայերի մարդու իրավունքները, և անհրաժեշտ է դրանց լուծումը։ Դուք կարող եք այս գործում հենվել մեր աջակցության վրա։

Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մաղթում է ձեզ ամենալավը ապագայի համար՝ հանուն սոցիալական արդարության, խաղաղության և մարդու իրավունքների ձեր պայքարում։

Համերաշխությամբ`

Սեդրիկ Վերմութ

Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ»: