կարևոր
658 դիտում, 59 րոպե առաջ - 2025-12-08 16:52
Հասարակություն

Այդքան ՉՄԱՐԴ, այդքան ՉՏՂԱՄԱՐԴ․․․այդքա՜ն ՀԱՐԱՄ․ հիշեք այս դեմքերն ու նրանց անունները․ Լիլիթ Գալստյան

Այդքան ՉՄԱՐԴ, այդքան ՉՏՂԱՄԱՐԴ․․․այդքա՜ն  ՀԱՐԱՄ․ հիշեք այս դեմքերն ու նրանց անունները․ Լիլիթ Գալստյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանն անդրադարձել է նախորդ օրը Գյումրում տեղի ունեցած դեպքերին՝ գրելով․

«Հիշեք այս դեմքերն ու նրանց անունները։ Թեև նրանց այլևս մոռանալ չի լինի․ Հայաստանի ամոթի և անկման տարեգրության մեջ նրանց անունները դաջվեցին Հայոց սուրբ եկեղեցին ասպատակող թուրք ու մոնղոլ քոչվոր-վայրագների ու անաստված բոլշևիկների կողքին։

Բայց մի կարևոր տարբերությամբ՝ թուրքն ու մողոլ-թաթարը ո՜չ սեփական եկեղեցուն էին դավաճանում, ո՜չ Տիրոջը, ոչ իրենց հոգևոր հայր Վեհափառին, ոչ էլ՝ հոգևոր եղբայրներին։

Թուրքն ու մոնղոլ-թաթարը ո՛չ ՏԻՐԱԴԱՎ էին, ո՛չ ՈԻԽՏԱԴԱՎ, ո՛չ էլ՝ ԵՂԲԱՅՐԱԴԱՎ։ Նրանք չէին ուրանում ու դավաճանում նաև իրենց սեփական ժողովրդին կամ հոտին։

Նողկանքի ու բարոյական անկումի այս հատակը դժվար է պատկերացնել։ Մենք այս պահին դժվարանում ենք ընկալել, թե սոդոմի ինչ պատկերի ենք առերեսվում, դժվարանում ենք երևակայել, թե թշնամական ինչ ծրագիր է կախվել մեր գլխին։

Այս ամենից էլ անդին․․․ այս վեղարների տակ, մինչ հոգևորական դառնալն ու եպիսկոպոսական ուխտին հավատարմություն հայտնելը, պիտի որ տղամարդ գոյության ունենար։ ՊԻՏԻ ՈՐ․․․

Երբ ձեր եղբորն հանել-աքսորել են իր տնից ու բանտել։ Երբ նրա՝ Գերաշնորհ Տեր Միքայել Աջապահյանի հոտն էլ մերժել է ձեզ, ՄԵՐԺԵԼ անեծքով ու շռնդալից ապտակով, ո՞նց եք մտնում այդ տուն, Ո՞ՆՑ։

Քրիստոնեական և պարզ մարդկային բարոյականության ըմբռնումներից լինել այդքան ՀԵՌՈՒ, այդքան ՉՄԱՐԴ, այդքան ՉՏՂԱՄԱՐԴ․․․այդքա՜ն ՀԱՐԱՄ․․․»։