|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Ո՞վ էր մտածում, օրինակ, հինգ, վեց տարի, նույնիսկ, 10 տարի առաջ, որ Ուկրաինայում կարող է այսպիսի պատերազմ լինի, որ աշխարհը կխառնվի ընդհանրապես, որ Միացյալ Նահանգներում կարող է նախագահ ընտրվի երկրորդ անգամ Թրամփը, ո՞վ էր պատկերացնում, որ նման ոճով ընդհանրապես որևէ նախագահ կարող է աշխատել։ Հիմա աշխարհը մտել է բավական անկայուն ժամանակահատված, երբ միաբևեռ աշխարհը տրանսֆորմացվում է բազմաբևեռ աշխարհի։ Սա այն իրավիճակն է, որտեղ կարելի է կամ կորցնել, կամ շահել, նայած դու ինչպիսի քաղաքականություն ես վարում, ժամանակին արագ կողմնորոշվում ես, թե չես կողմնորոշվում, հիմարություններ ես անում, թե՝ հակառակը»,- աջակիցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե 2026 թվականի իշխանափոխությունից հետո, հաշվի առնելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, հնարավորություն կա՞ ևս մեկ անգամ անդրադառնալ Արցախի և Լաչինի հարցին։
«Ոչինչ չեմ բացառում, և դրական, և շատ բացասական։ Սխալ քայլերի պարագայում կարող ենք եղածին էլ ավելացրած լիքը բան կորցնել, ճիշտ քայլերի դեպքում մենք կարող ենք մեր երազած ինչ-որ հարցերի նաև լուծում տալ, եթե ոչ ամբողջական, ապա գոնե մասնակի, սա է իմ պատասխանը, չեք տեսնում ինչ է կատարվում, օրինակ՝ Միացյալ Նահանգները շատ հետաքրքիր է չէ բանակցում, սկզբից մի հատ լավ հարվածում է, հետո բանակցում է, ասում է տարիֆները 200%, 100%, 500%․․․»։
Մանրամասն՝ տեսանյութում։