Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ միջազգային շուկայում գունավոր մետաղների եւ նավթի գները նվազել են:
Հաշվի առնելով, որ մեր տնտեսության վրա էական ազդեցություն է ունենում հենց գունավոր մետաղների գինը` որպես այն արտահանող երկիր, նաեւ այն, որ նավթի գնի նվազումը անդրադառնում է ռուսական տնտեսության վրա, իսկ այնտեղից մեծ է Հայաստան եկող տրանսֆերտների նշանակությունը մեր երկրի տնտեսության համար, Yerkir.am-ը հարց ուղղեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանին` այդ պայմաններում կառավարությունը կարողանալո՞ւ է հասնել տնտեսական աճի` 2013 թվականի համար իր թիրախադրված ցուցանիշներին:
Հարցին ի պատասխան, Վարդան Արամյանը նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել` իրականում մետաղների եւ հումքային ապրանքների գների նվազումը պերմանե՞նտ է, այսինքն` կառուցվածքային խնդիրներո՞վ է պայմանավորված, թե՞ ինչ-որ ժամանակավոր խնդիրներով:
«Կարծում ենք, որ այս արժեզրկումը ժամանակավոր բնույթ է կրում, ու միջին հաշվով մեր կանխատեսումներն են, որ մենք կարծում ենք, որ հումքային ապրանքների գները տարվա կտրվածքով էական նվազում չեն ունենալու: Այսինքն` կարծում ենք, որ ամեն դեպքում հասանելի է մեր թիրախավորած ցուցանիշը»,- ասաց փոխնախարարը: