|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ամանորին ընդառաջ սպասվում է վառ մարզական իրադարձություն․ Երևան կժամանեն ֆուտզալի թիմեր՝ մասնակցելու միջազգային ընկերական մրցաշարին։
2025թ.-ի դեկտեմբերի 20-24-ը՝ Յունիբանկի աջակցությամբ, կանցկացվի «Unibank Cup» միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Ղրղըզստանի հավաքականները։ Մրցաշարի կազմակերպիչն է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան։ Հանդիպումները տեղի կունենա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
«Unibank Cup»-ի անցկացումը` Յունիբանկի կողմից երկրում պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը և առողջ ու ակտիվ ապրելակերպի խթանմանն ուղղված նախաձեռնությունների շարունակությունն է։ Բանկը հանդիսանում է ֆուտզալի Հայաստանի գործող փոխչեմպիոն՝ Unisport ակումբի գլխավոր հովանավորը։ Բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանում Unisport-ն արդեն հինգերորդ անընդմեջ հաղթանակն է տոնում՝ ուրախացնելով իր երկրպագուներին:
Յունիբանկը նաև «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ոսկե հովանավորն է:
2026թ.-ին Յունիբանկը կշարունակի աջակցել մարզիկներին՝ իրենց նպատակներին հասնելու ճանապարհին, ինչպես նաև կնպաստի տարբեր մարզաձևերի զարգացմանը՝ ֆուտբոլ, ֆուտզալ, ըմբշամարտ, հեծանվասպորտ, ձյուդո և ժայռամագլցում։