կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-26 15:10
Տնտեսական

Կառավարության թիրախադրած տնտեսական աճի ցուցանիշը հասանելի է. Վարդան Արամյան

Կառավարության թիրախադրած տնտեսական աճի ցուցանիշը հասանելի է. Վարդան Արամյան

Հայտնի է, որ միջազգային շուկայում գունավոր մետաղների եւ նավթի գները նվազել են:

 

Հաշվի առնելով, որ մեր տնտեսության վրա էական ազդեցություն է ունենում հենց գունավոր մետաղների գինը` որպես այն արտահանող երկիր, նաեւ այն, որ նավթի գնի նվազումը անդրադառնում է ռուսական տնտեսության վրա, իսկ այնտեղից մեծ է Հայաստան եկող տրանսֆերտների նշանակությունը մեր երկրի տնտեսության համար, Yerkir.am-ը հարց ուղղեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանին` այդ պայմաններում կառավարությունը կարողանալո՞ւ է հասնել տնտեսական աճի` 2013 թվականի համար իր թիրախադրված ցուցանիշներին:

 

Հարցին ի պատասխան, Վարդան Արամյանը նշեց, որ  պետք է ուշադրություն դարձնել` իրականում մետաղների եւ հումքային ապրանքների գների նվազումը պերմանե՞նտ է, այսինքն` կառուցվածքային խնդիրներո՞վ է պայմանավորված, թե՞ ինչ-որ ժամանակավոր խնդիրներով:

 

«Կարծում ենք, որ այս արժեզրկումը ժամանակավոր բնույթ է կրում, ու միջին հաշվով մեր կանխատեսումներն են, որ մենք կարծում ենք, որ հումքային ապրանքների գները տարվա կտրվածքով էական նվազում չեն ունենալու: Այսինքն` կարծում ենք, որ ամեն դեպքում հասանելի է մեր թիրախավորած ցուցանիշը»,- ասաց փոխնախարարը: