կարևոր
985 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-08 13:22
Հասարակություն

ՀՀ եկեղեցիների բակում եկեք Արցախի դրոշը դնենք ու Արցախի հիմնը հնչեցնենք․ արձագանքում է Տեր Վրթանեսը

ՀՀ եկեղեցիների բակում եկեք Արցախի դրոշը դնենք ու Արցախի հիմնը հնչեցնենք․ արձագանքում է Տեր Վրթանեսը

24News-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու Յոթ վերք եկեղեցու պատարագից հետո հայտարարեց, որ եկեղեցիներում պատարագներից առաջ պետք է հնչի ՀՀ օրհներգը, իսկ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, տեսաուղերձում ասաց, որ պետք է նաև դրոշը լինի եկեղեցիներում։

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ հրապարակեց, որում «հիմնավորում» է իր հայտարարությունները․ «Պատարագի տեքստում մի այսպիսի հատված կա և դրանով քահանաները մեկնարկում են պատարագը։ Ասվում է՝ խորհուրդ խորին, անհասանելի, անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը, հրեղենների դասը գերապանծ փառքով զարդարեցիր։ Խոսք է գնում վերին պետության մասին, պետության մասին։ Պատարագից առաջ պետական օրհներգի հնչեցնելը կարձանագրի կապը վերին և ներքին պետությունների միջև»։

24News-ը զրուցել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի հետ։

«Վերին Երուսաղեմը նկատի ունեն, երկնային իշխանությունը նկատի ունեն։ Դե մեր վարչապետին քննադատելու չի, ինքը բարձրագույն կրթություն որ չունի, առավել ևս հոգևոր կրթություն չունի, այդպիսի բաների լուրջ պակաս ունի։ Իրեն չի կարելի թիրախավորել, նամանավանդ, որ ՀՀ-ում բարձրագույն կրթություն չունեցողները մեծամասնություն են կազմում, եթե թերուս լինելը և կրթություն չունենալը մենք թիրախավորենք, իր հետևորդների այն հիմնական մասան, որ կրթություն չունի, կհակարդարձի մեզ։ Ճիշտ չի լինի»,-նշեց նա։

Անդրադառնալով եկեղեցիներում ՀՀ դրոշ տեղադրելու մասին Փաշինյանի խոսքին՝ քահանան ասաց՝ քանի որ Արցախը բռնազավթված է և այնտեղի պետական հիմնարկներում հնարավոր չէ օրհներգ հնչեցնել, կարելի է այն ՀՀ-ի այն եկեղեցիների բակերում, որտեղ արցախցի քահանաներն են ծառայում, տեղադրել դրոշ և հնչեցնել Արցախի օրհներգը պատարագներից առաջ, ապա մտնել եկեղեցի։

«Իսկ ՀՀ-ում ճիշտ է, որ պետական հիմարկներում լինի դրոշը, և հիմնով սկսեն իրենց աշխատանքը։ Քանի որ Արցախը դեռևս բռնազավթված է, կարելի է եկեղեցիների բակում ունենալ Արցախի դրոշը», – ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը»։