|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը այսօր Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մատուցված կեղծ պատարագի կապակցությամբ հանդես է եկել տեսաուղերձով, որը ներկայացնում ենք ստորև.
«Շիրակի թեմում չգտնվեց որևէ հոգևորական, ով կհամաձայներ այս սրբապիղծների համար մատուցել «պատարագ»:
Չնայած անվտանգության աննախադեպ միջոցառումներին, Եկեղեցու ներսում գտնվեցին արժանապատիվ քրիստոնյա քաղաքացիներ, ովքեր ասացին այն, ինչպետք է ասվեր:
Միայն այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը գնում է «պատարագի», և ամբողջ եկեղեցին շրջափակում է ոստիկաներով, իսկ Եկեղեցու կողքը կանգնեցնում են քաղաքացիներին բերման ենթարկելու համար հարմարեցված մեքենարներ, խոսում է նրա իշխանության ճակատագրի մասին:
Հարգանքի են արժանի այն հոգևորականները, ովքեր հրաժարվեցին համագործակցել այս սրբապիղծների և հայրենադավների հետ»։