|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Մեկ տարվա ընթացքում 23 մահվան դեպք է տեղի ունեցել ՔԿՀ-ներում։ Այս տխուր վիճակագրությունը մեզ զգոնության առիթ է տալիս. այնպես անենք, որ այդ 23-ը չդառնա 24, ցավով նաև ուզում եմ ասել, որ 24-րդը, Աստված մի արասցե, կարող է լինել Միքայել Սրբազանը։ Ես պահանջատեր եմ լինելու այս հարցում»,- հավելեց պատգամավորը։
Նշենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է ՔԿՀ-ներում մահվան և ինքնավնասումների թվի աճի թեման, որին ներկա են Արդարադատության նախարարը, ՄԻՊ-ը, ՔԿՀ-ների ղեկավարներ, առողջապահության ոլորտի պատասխանատուներ