կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-27 15:33
Տնտեսական

Ռուսաստանում տնտեսական աճի անկումը Հայաստանում կառաջացնի տնտեսական աճի վերանայման խնդիր. նախարար

Ռուսաստանում տնտեսական աճի անկումը Հայաստանում կառաջացնի տնտեսական աճի վերանայման խնդիր. նախարար

Եթե իրադարձությունները ընթանան վատ սցենարով, ապա Հայաստանում տնտեսական աճի վերանայման խնդիր կառաջանա. լրագրողներին այսօր ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը' անդրադառնալով Ռուսաստանի տնտեսական աճի ցուցանիշի կապակցությամբ ՀԲ-ի նոր կանխատեսմանը:

 

Համաշխարհային բանկն իջեցրել է Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումները: Բանկի գնահատականները 1.2 տոկոս են' նախկին 2.4 տոկոսի փոխարեն, եւ դա կանխատեսումների էական կրճատում է:

 

Ինչ վերաբերում է Հայաստանի արդյունաբերության անկմանը, ապա այս կապակցությամբ նախարարը նշեց, որ դրա համար երկու հիմնական պատճառներ կան` սպասվող անկումը հանքագործության բնագավառում, իսկ մյուսը` սննդի արդյունաբերության: «Տվյալ դեպքում երկուսն էլ պլանային ձեւով են առաջացել, եւ դա սպասվում էր: Եվ կարող եմ ասել, որ մարտին էլ ցուցանիշը լավը չի լինելու»,- նշեց Վահրամ Ավանեսյանը:

 

Նախարարը ասաց նաեւ, որ 2013 թվականի առաջին եռամսյակում մենք ունեցել ենք բավականաչափ բարձր ցուցանիշ, ունեցել ենք ձեռնարկություններ, որոնց ցուցանիշներ ամսեամիս տատանվում են, եւ այդ պատճառով ցուցանիշների անկում սպասվում էր:

 

Կոնկրետ հանքագործության ոլոտում ցուցանիշների անկման մասին նա նշեց, որ հանքագործությունը նույնպես ունի տատանվող արտադրություն, ու թեեւ այժմ ցուցանիշներն անկում են ապրել, բայց այս տարվա կտրվածքով նախարարությունը թե' սննդի արդյունաբերության եւ թե' հանքագործության բնագավառում սպասում է ցուցանիշների աճ: