|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.
«Փաշինյանական հակաեկեղեցական խմբակի հերթական կանգառն այսօր Գյումրիում էր։ Եվ այստեղ ևս, նույն սցենարն էր՝ եկեղեցու տարածքի ապօրինի զավթում, եկեղեցական կյանքի բնականոն գործունեության խաթարում և կեղծ բնույթի ինչ-որ արարողության անցկացում՝ բազմաթիվ ոստիկանական ուժերի ուղեկցությամբ։
Այս իշխանությունն արդեն վաղուց դուրս է եկել քաղաքական բարոյականության սահմաններից։ Այն ոչ միայն չի հարգում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր կարգ ու կանոնը, այլև փորձում է սեփական քաղաքական նպատակներով խեղաթյուրել մեր եկեղեցու իմաստն ու նշանակությունը։
Այսօր Գյումրիում հստակ երևաց հակադրությունը․ մեկ կողմում՝ իշխանական ապազգային խմբակը, որը անվերջ փորձում է հարվածել մեր ազգային ինքնությանը, իսկ մյուս կողմում՝ Եկեղեցին, որը պաշտպանում է ոչ միայն իր ինստիտուտը, այլև՝ պետության արժեքային հիմքերը։
Եկեղեցու ինքնիշխանությունը, ժողովրդի հավատքն ու ազգային արժեքները չեն ենթարկվում ո՛չ ուժին, ո՛չ սպառնալիքին, ո՛չ էլ քաղաքական շահերին:
Այսօր էլ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հերթական անգամ հաղթեց՝ ապացուցելով, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կանգուն է, ազգային արժեքներն անխախտ են, և ո՛չ ոստիկանների շղթան, ո՛չ փաշինյանական խմբակի քաղաքական բեմադրությունները չեն կարող կոտրել նրա ինքնիշխանությունը։
Այս հաղթանակը հստակ և անշեղ հիշեցում է բոլորի համար՝ իրական ուժը միշտ ճշմարտության, արդարության և ազգայինի կողքին կանգնած սկզբունքների կողմն է, իսկ բռնությունն ու քաղաքական կարճաժամկետ շահերը դատապարտված են անհաջողության»։