|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Կիպրոսի ԷԴԵԿ սոցիալիստական կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՅԴ-ին 135 ամյակի առթիվ, որում ասվում է.
«Ձեր կուսակցության հիմնադրման 135-րդ տարեդարձի առիթով մաղթում եմ, որ Հայաստանի քույր սոցիալիստական կուսակցության պայքարը պսակվի հաջողությամբ՝ ի բարօրություն հայ ժողովրդի։
Մաղթում եմ նաև, որ հաջորդ տարվա հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ձեր կուսակցությունը առավել ևս ամրապնդվի, և Հայաստանի ժողովուրդը ձեզ ավելի մեծ ուժ տա՝ շարունակելու ձեր հետևողական պայքարը՝ ապահովելու Հայաստանի ազգային ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի սոցիալական արդարությունը։
Սիրելի նախագահ,
Կիպրոսի և Հայաստանի ժողովուրդները բազմադարյա բարեկամություն, համատեղ անցյալ և ճակատագրեր ունեն, ինչպես նաև նույն թշնամին՝ թուրքական վայրագությունն ու ծավալապաշտությունը։
Կիպրոսի ներսում հայերը կազմում են Կիպրոսի պետության և հասարակության անբաժան ու արժեքավոր մասը։
Մեր ընդհանուր ցանկությունն է ապրել ազատագրված և արդար հայրենիքներում՝ հեռու բոլոր սպառնալիքներից, որտեղ տիրում են արդարությունն ու սոցիալական համակարգը։
Այս պայքարում ԷԴԵԿ-ը կանգնած է ՀՅԴ Դաշնակցության կողքին, և վստահ ենք, որ Դաշնակցությունն էլ կանգնած է մեր կողքին։
Ձեզ մաղթում եմ ուժ, տոկունություն և հաջողություն ձեր պայքարում։
Ընկերական բարևներով՝
Նիկոս Անաստասիու
Կիպրոսի ԷԴԵԿ սոցիալիստական կուսակցության նախագահ»: