Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունում հաստատել ենք բյուջեի կատարողականը, և մայիսի 1-ին սահմանված կարգով այն կգտնվի ԱԺ-ում. ասուլիսի ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:
Նա ընդգծեց, որ այն մոտեցումները, որ որդեգրել էին 2017-ի բյուջեի կատարողականով, իրականացրել են:
Արամյանի խոսքով` հարկաբյուջետային քաղաքականության հիմքում 2017 թվականին պետք է լիներ պարտքի կայունությունը: «Մեզ հաջողվել է այդ նպատակային թիրախը խոցել: 2017-ի հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում պարտք-ՀՆԱ ցուցանիշի աճի տեմպերը էապես դանդաղել են. 2017-ին պարտք-ՀՆԱ ցուցանիշը եղել է 1.7%»,- ասաց նա, հավելելով, որ ակնկալում են 2.5 տոկոսի աճի դանդաղում, սակայն մի փոքր գերակատարել են:
Նա նշեց, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազումը պահանջում էր, որպեսզի իրականացնեն հարկաբյուջետային կոնսոլիդացիա:
Անդրադառնալով բյուջեով նախատեսված ընթացիկ ծախսերին` նախարարը նշեց, որ ընթացիկ ծախսերի մասով ունեցել ենք 24.7 մլրդ կարգի տնտեսումներ, իսկ կապիտալ ծախսի աճը եղել է 48 մլրդ: «Վարած հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում հենքեր կստեղծվեն ապագա տարիների տնտեսական աճի համար: Կապիտալ ծախսերի մասով ավելի ագրեսիվ ենք եղել, ընթացիկ ծախսերի մասով` ավելի պահպանողական»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարկերի հավաքագրմանը, Արամյանը նշեց, որ օրենքով սահմանված` 1 տրիլիոն 135 միլիարդ հարկային եկամուտների ծրագիրը գերակատարվել է: «Մենք 2017 թվականին հավաքագրել ենք 1 տրիլիոն 156 միլիարդ հարկային եկամուտներ, եթե նայենք նախորդ տարվա հետ համեմատություններով` հարկերի աճը լինում է շուրջ 116 միլիարդ դրամի չափով, կամ 10 տոկոսանոց աճ ենք արձանագրել»,- շեշտեց նա:
Արամյանի խոսքով` 2017-ին ՀՆԱ-ի մեջ գրանցել ենք 4.8% պակասուրդ: Նա բացատրեց, որ այս ցուցանիշում ներառված է նաև Ռուսաստանից ստացված ռազմական վարկով տեխնիկայի ձեռք բերումը: Ըստ նախարարի` դա գնում է և' կապիտալ ծախսեր և' պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներ: «Եթե այս ճշտումը հանում ենք, ապա ՀՆԱ-ի մեջ եղել է 3.2 տոկոս պակասուրդ, իսկ անցած տարի այն եղել է 5.2 տոկոս»,- ասաց Արամյանը: