կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-14 09:40
Քաղաքական

Ո՞վ կլինի նոր` միավորյալ նախարարության ղեկավարը. «ՀԺ»

Ո՞վ կլինի նոր` միավորյալ նախարարության ղեկավարը. «ՀԺ»

ՙ«Հայկական Ժամանակ»-ի աղբյուրները պնդում են, որ Արտակարգ իրավիճակների գործող նախարար Արմեն Երիցյանը վստահ չէ, թե կնշանակվի միացյալ Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար, կամ էլ նշանակվելուց հետո երկար կմնա այդ պաշտոնում:

 

Խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում այս նախարարության կառուցվածքի մեջ է մտնելու նաև ոստիկանության մի հսկայական մասը, և Երիցյանը կասկածներ ունի, որ նման զարգացման դեպքում նախարար է դառնալու ոստիկանության գործող պետ Վլադիմիր Գասպարյանը: Մեր տեղեկություններով, սակայն, գոնե մոտ ապագայում ոստիկանության կառուցվածքի և կարգավիճակի հետ էական փոփոխություններ տեղի չեն ունենալու: Նման բան կարող է տեղի ունենալ 2015-ի երկրորդ կեսին»,- գրում է թերթը։

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: