Փոխարժեքներ
11 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Նույնիսկ այս ճակատագրական պահերին, Արցախում կառավարության կազմում հայտնված ինտրիգանների մի խմբակ շարունակում է հնարավոր բոլոր միջոցներով քերել պետական բյուջեն` սեփական թիմի անդամների տարբեր պահանջներ բավարարելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը։
«Գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարին հաջողվել է պետությանը վաճառել իր տներից մեկը և միևնույն ժամանակ պետությունից 5 մլն դրամի աջակցություն ստանալ նոր կառուցվող տների աջակցության ծրագրով։ Սույն անձը իմ նախարար եղած ժամանակ բազմաթիվ անգամ դիմել է և մերժում ստացել, միջնորդել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների և էլի մերժում ստացել, սակայն գործը հաջողեցրել է, երբ իր նախկին բոսը դարձել է պետնախարար։ Սա նեպոտիզմի եզակի դեպք չէ։ Ստեղծված իրավիճակում նման թեմաների մասին խոսելը տեղին չէ, սակայն ոմանք այս հանգամանքն օգտագործում են տարբեր անարժանիների բանկային հաշիվները համալրելու համար»,- գրել է նա։