կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-10 17:23
Քաղաքական

Ինչո՞ւ է նոր նախարարության անվանման մեջ տեղ գտել «բարեփոխում» բառը. հարցը քննարկվում է ԱԺ-ում

Ինչո՞ւ է նոր նախարարության անվանման մեջ տեղ գտել «բարեփոխում» բառը. հարցը քննարկվում է ԱԺ-ում

ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած որոշման նախագիծը, ըստ որի` միավորվում են արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները, նաև ստեղծվում է մեկ նոր նախարարություն:

 

ԱԺ ՀՀԿ խմբակության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը հարցրեց, թե արդյո՞ք այդ նախարարությունների միավորումից կլինեն կառուցվածքային կամ հաստիքների փոփոխություններ: Ի պատասխան, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ կառուցվածքային փոփոխություններ չեն նախատեսվում, բայց եթե նման խնդիր առաջանա, դրա մասին բոլորը կտեղեկացվեն:

 

Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե նոր նախարարությունը` միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, ստանձնելո՞ւ է համակարգող նախարարության դեր: ՀՀ արդարադատության նախարարը պատասխանեց` պատահական չէ, որ «բարեփոխում» բառը կա նոր նախարարության անվանման մեջ:

 

«Այո, դա այդպես է, այն բարեփոխումները, որոնք բխելու են այդ կարևոր ինտեգրացիոն գործընթացներից, լինելու են այս նախարարության քաղաքական պատասխանատվության դաշտում»,- ասաց նախարարը:

 


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է առանձնացվում «բարեփոխում» բառը:

 

Արդարադատության նախարարը հայտնեց, որ դա զուտ կառավարության որոշումն է, և որևէ պահանջ, հորդոր չի եղել` նախարարության անվանման հետ կապված: