Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շուրջ մեկ տարի է, որ Երևանի սրտում գործում է «Մոնարխ» ռեստորանը: Այն բացման իսկ պահից իր շուրջն է համախմբել թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի լավագույն մասնագետներին: Այս մեկ տարվա ընթացքում «Մոնարխը» կարողացել է գրավել մեր հայրենակիցների սրտերը` իր նրբաճաշակությամբ և հյուրընկալությամբ գոհացնելով անգամ ամենաքմահաճ հաճախորդներին:
Հաջողված այս բիզնեսի ստեղծման մտահղացումը ծնվեց դեռևս մեկ տարի առաջ, որի հեղինակը «Լինաբդա» ՍՊԸ գործադիր և ֆինանսական տնօրեն Ավետիս Աղաբեկյանն է: Նա կարողացավ կյանքի կոչել «Մոնարխ» ռեստորանի սեփականատեր Հ. Մանուկյանի լավագույն և ինքնատիպ ռեստորան ունենալու տեսլականը:
Նշենք, որ Ավետիս Աղաբեկյանը նաև՝ շատերի սիրելի վայր դարձած «12 Ակումբը»-ի ֆինանսական տնօրենն է: Այս տասներկու ամիսների ընթացքում Ավետիս Աղաբեկյանը նոր շունչ է հաղորդել հայաստանյան ռեստորանային բիզնեսին` շուկան դարձնելով էլ ավելի մրցակցային ու բարձրորակ:
Հ. Մանուկյանի խոսքով, Ավետիս Աղաբեկյանի նորովի մոտեցումների ու միջազգային լավագույն ռեստորանների փորձի ներդրման շնորհիվ է, որ այսօր «Մոնարխ» ռեստորանը վայելում է հաճախորդների համակրանքը: «Մոնարխը» դարձել է սիրելի և ընտանեկան միջավայր ինչպես Հայաստանի , այնպես էլ արտերկրի ճանաչված ու սիրված մարդկանց համար:
Ավետիս Աղաբեկյանը անկեղծանում է, որ հիմնական նպատակը եղել է ստեղծել ոչ թե հերթական ռեստորանը Երևանում, այլ տարբերվող մի վայր, որտեղ մեկտեղված կլինեն դասականն ու հայկականը։ Նա նաև ընդգծեց, որ փորձել են ստանալ այնպիսի մի միջավայր, որը շատերի համար կդառնա միաժամանակ և՛ տուն, և՛ ռեստորան, և թե´ հաճելի ժամանցի վայր:
Հաճախորդները գոհունակությամբ են նշում, որ «Մոնարխ» ռեստորանն առանձնանում է նաև իր բարձրորակ սպասարկմամբ։ Եվ պատահական չէ, որ նրանցից շատերը հեռանում են՝ վերադառնալու ակնկալիքով:
Ամփոփելով այս մեկամյա գործունեությունը` ռեստորանի տնօրինությունը նշեց, որ չեն պատրաստվում կանգ առնել այս արդյունքի վրա: Նրանք լիահույս են, որ Ավետիս Աղաբեկյանի հետ շարունակական աշխատանքը տարեցտարի կբարելավի «Մոնարխ» ռեստորանի հեղինակությունը` այն դարձնելով էլ ավելի մրցունակ։