կարևոր
3175 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-14 21:51
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատող Արամ Սարգսյանը խոսել է իր վարչապետ եղած ժամանակների մասին' նշելով, թե ինքը շատ կարճ ժամանակ է կառավարել երկիրը' չհասցնելով որևէ լուրջ ծրագիր իրականացնել։

«Երեխայի ծնվելուն 9 ամիս է պետք, ես 6 ամիս եմ պաշտոնավարել»,- ինքնավստահ փորձել է այլաբանորեն ներկայացնել Արամ Սարգսյանը։

Զարմանալի է, որ Արամ Սարգսյանը մինչև հիմա չգիտի, որ երեխայի ծնվելու 9 ամիսը անհրաժեշտ է կնոջը, իսկ տղամարդուն 15-20 րոպեն էլ բավարար է։

Արդյո՞ք Արամ Սարգսյանը դեռ գլխի չի, որ ինքը տղամարդ է, ոչ թե կին, և որ 9 ամսվա հղիություն ինքը չպետք է տանի։

Բայց մյուս կողմից չի բացառվում, որ նա դերերը շփոթել է, և այդ մարդու հղիության գլխավոր «մեղավորը» Ռոբերտ Քոչարյանն է, իսկ այդ հղիության պատմությունը գալիս է դեռևս 2000-ականներից։

Բնության մեջ ամենաերկար հղիություն ունենում են փղերը' 2 տարի։ Գիտությունը մինչև հիմա չի բացահայտել ավելի երկար հղիություն։

Արամ Սարգսյանի և նրա նմանների առերևույթ հղիության պատմությունը արդեն ավելի քան 25 տարի ձգվում է, ինչը գիտության համար անոմալ երևույթ է և պիտի հանգամանալից ուսումնասիրվի»։