Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
«Դուք գիտե՞ք, թե ինչպես եք պայքարում կոռուպցիայի դեմ. ճիշտ նույն ձև, ինչպես Ալիևը պայքարում էր, իրենց ասելով, «բռնի տեղահանվածների» խնդիրները լուծելու համար։ Հիշում եք՝ ալիևները հառաչում, բառաչում էին՝ 1 միլիոն մարդ տեղահանված, սոված-ծարավ վրաններում նավթի հոտ են շնչում»-խորհրդարանում Հակակոռուպցիան կոմիտեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ըստ՝ Արթուր Խաչատրյանի Ալիևի նպատակը չէր պայքարել «բռնի տեղահանվածների համար» այլ հարցը մատի փաթաթան, դրոշ ունենալն էր, որ ԵԱՀԿ-ից ԵԽԽՎ-ից գնացողների համար տներից մարդկանց տաներ մտցներ վրանների մեջ և հառաչեր։
«Պարզ է չէ, որ այն բլեֆ էր, սուտ էր, ասում էին 1 մլն փախստական կա, բայց հիմա մեր նախկինում ազատագրված տարածքներ 10 հազար հոգի չի գնացել ապրելու համար։ Հիմա դուք եք, ձեր նպատակը կոռուպցիայի դեմ պայաքրելը չէ, հետևանքները վերացնելը չէ, այլ նպատակը ցույց տալն է, որ կա խնիդր՝ անհասցե, անտրամաբանական մեղադրանք ներկայացնելու համար։
«Միակ ինստիտուտը որն ունի վերդիկտի, կնիքը խփելու իրավունք՝ դատարանն է։ Քանի՞ բարձրագոչ վերդիկտ կա կոռուպցիայի գործով, դուք իշխաություն լինելու 8-րդ տարվա մեջ եք»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը՝ փաստելով, որ անընդհատ բարձրաձայնվող նախկին կոռուպցիայի դեպքրի բացահայտման փաստեր ներկայացնելու ընդդիմության պահանջին՝ իշխանությունները ներկայացնում են դատախազի հայտարարությունը։
Տեղից ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը երկխոսության մեջ մտնոավ Խաչատրյանի հետ և վերջինս նիստը վարող Ռուբեն Ռուբինյանին հորդորեց սաստել ՔՊ-ական պատգամավորին։
«Կարող եմ ծափ տալ՝ պարեք... Այ քեզ երկու բան»,- Արթուր Հովհաննիսյանի ռեպլիկին արձագանքեց Արթուր Խաչատրյանը։