Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Հռոմի Լևոն 14-րդ պապը հանձնառություն է հայտնել «գործադրելու բոլոր ջանքերը, որպեսզի աշխարհւոմ խաղաղությունը տիրի»: Նա վերահաստատել է Սուրբ Աթոռի պատրաստակամությունը՝ հնարավոր ամեն ինչ անելու «օգնելու դեմ առ դեմ բերել թշնամիներին, որպեսզի նրանք խոսեն միմյանց հետ, ու ժողովուրդներն ամենուր հույս գտնեն և վերականգնեն խաղաղության արժանապատվությունը»։
Հռոմի պապը կոչ է արել երկխոսել և չբաժանել հակամարտության կողմերին «վատերի և լավերի»: Խոսելով Վատիկանում արևելյան եկեղեցիների ներկայացուցիչների հետ՝ պոնտիֆիկոսը նշել է, որ ինքը պատրաստ է աջակցել «թշնամիների հանդիպմանը»։
«Եկեք աղոթենք մի աշխարհի համար, որը հաշտեցնում է, ներում, թույլ է տալիս շրջել էջը և սկսել նորից: Ես ամեն ջանք կգործադրեմ, որպեսզի այդպիսի աշխարհ գոյություն ունենա: Սուրբ Աթոռը պատրաստ է օգնել թշնամիներին հանդիպել և նայել միմյանց աչքերի մեջ, որպեսզի հույսն ու խաղաղության արժանապատվությունը վերադարձվեն ժողովուրդներին: Ժողովուրդները խաղաղություն են ուզում, և ես ի սրտե ասում եմ ղեկավարներին՝ եկեք հանդիպենք, երկխոսենք, բանակցենք», - ասել է պոնտիֆիկոսը: