Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Իրանն ու Ռուսաստանը պատրաստվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իսլամական Հանրապետություն այցին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին, նրա խոսքերը փոխանցում է TASS-ը։
Նա նշել է, որ Ռուսաստանի առաջնորդի այցը պետությունների միջև հարաբերությունների զարգացման երկարաժամկետ ծրագրի մի մասն է։
«Մենք նախապատրաստական աշխատանքներ ենք կատարում, խորհրդակցություններ ենք անցկացնում կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցչի հետ, որոնք կիրականացվեն համապատասխան ժամանակին», - ասաց Արաղչին։
Հիշեցնենք՝ ապրիլին երկու երկրները ստորագրեցին օրենք, որը վավերացնում է Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Համաձայնագիրը ստորագրվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այս տարվա հունվարին Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Հանդիպումից հետո Իրանի առաջնորդը նշել է, որ իր համոզմունքները մոտ են Պուտինի համոզմունքներին։
Փեզեշքիանը հավելել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ երկու տերություններն էլ մտադիր չեն հանդուրժել արտաքին միջամտությունը։