կարևոր
913 դիտում, 13 ժամ առաջ - 2025-05-14 12:25
Հասարակություն

Համացանցը բացեիք ու նայեիք, թե էդ օրերին ինչ է արել ՀՅԴ-ն, ինչ հերոսություն է արել Հրաչ Մուրադյանն Արցախում․ Գառնիկ Դանիելյան

«Երկու-երեք շաբաթ առաջ արդարադատության նախարարին եմ ահազանգել Քկ-ում դեղորայքի հետ կապված խնդրի վերաբերյալ։ Դրանից առաջ առողջապահովության նախարարին եմ ասել, և այստեղ զարմանում են, որ նման խնդիր կա․․․ Ուրախ եմ, որ դուք ձեր զեկույցի մեջ դրա մասին անդրադարձել եք եք, բայց նմանատիպ մենք տարիներ շարունակ նմանատիպ խնդիրների մասին բարձրաձայնել ենք ,շատ դեպքերում լուծումներ չեն ստացել ու իշխանական մակարդակով արձագանք չեն ունեցել»․-դիմելով ՄԻՊ Անահիտ Մանսյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով․ «Նույնը նաև՝ այն մեր հարյուրավոր քաղաքացիների մասով, որոնք բռնության են ենթարկվում ոստիկանական բաժանմունքներում»։
 

Այնուհետև խոսքն ուղղելով խորհրդարանական մեծամասնությանը, ընդդիմադիր պատգամավորն ասաց․  «Եկել եք այստեղ,, բաներ եք ասում, իրականությունից լրիվ կտրված է, Հրաչ Մուրադյանից եք մեջբերում անում, դուք գիտե՞ք Դաշնակցությունն ինչքան է պայքարել, բացեք այդ համացանցը, նայեք Դաշնակցությունն այդ օրերին, այդ տարիներին ինչ է արել։ Բա Հրաչ Մուրադյանի տեղը գիտեք, ասեք էլի այդ մարդու հերոսությունները, ի՞նչ է արել Արցախում։ Չի կարելի այս երկակի ստանդարտներով առաջնորդվել, կամ եթե մարդկանց զենք զինամթերքի ապօրինի կասկածանքով 17 տարեկան աղջկան տանում են և ձերբակալում, դա նորմա՞լ երևույթ է»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։
 

Մանրամանս՝ տեսանյութւոմ։