Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ կարգավորման գործընթացը և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերականգնման գործընթացներն ընթանում են միմյանցից անկախ։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մեջբերելով ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունները լրագրողների հետ հանդիպումից։
«Մենք այժմ զբաղված ենք Վաշինգտոնի հետ մեր հարաբերությունների վերականգնմամբ, երկխոսության հաստատմամբ, մինչդեռ ուկրաինական կարգավորումը և մեր ազգային շահերի ապահովումը տարբեր գործընթացներ են։ Դրանք կախված չեն միմյանցից», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե երկու ուղիներից ո՞րն է այժմ ավելի առաջնահերթ։