|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կրեմլն առայժմ չի բացահայտի, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններում։ Բայց ռուսական պատվիրակությունը մայիսի 15-ին անպայման այնտեղ կլինի և կսպասի Կիևի ներկայացուցիչներին, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, այս առումով ոչինչ չի փոխվել, մենք դա կանենք, երբ նախագահից համապատասխան հանձնարարականներ ստանանք, նման հանձնարարական դեռ չի եղել»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան հարցին, թե արդյոք հնարավոր է ներկայացնել ռուսական պատվիրակության կազմը:
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին առաջարկել է Ստամբուլում առանց նախապայմանների ուղիղ բանակցություններ անցկացրել Մոսկվայի և Կիևի միջև: Զելենսկին ասել է, որ ակնկալում է անձամբ Պուտինի մասնակցությունը։ Կրեմլը դեռ որևէ հայտարարություն չի արել: