Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
ԱՄՆ դեսպանատունը մարտի 23-ին հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «քրեական հանցանքի համար դատվածությունը կարող է ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից ձեզ մեկընդմիշտ զրկել: Նույնիսկ ոչ ծանր հանցանքը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ»։
Հայտարարության մեջ կա նաև չափազանց ուշագրավ մի դրվագ. «Հյուպատոսական պաշտոնյաներին հասանելի են քրեական հաշվառումների տվյալները և նրանք դիտարկում են նախկին խախտումների ու ձերբակալությունների մասին տվյալները»,- ասվում է հայտարարության մեջ ու ավելացվում, որ «դիմումի մեջ և հարցազրույցի ընթացքում հայտնեք բացառապես ճշմարտությունը. սուտ ասելու պարագայում ձեր հանդեպ կսահմանվի մուտքի արգելք»։
Հայաստանի քաղաքացիներին հետաքրքիր է՝ ո՞վ է ՀՀ քաղաքացիների քրեական հաշվառումների տվյալները փոխանցել ԱՄՆ-ին և դրել այդ երկրի դեսպանատան տրամադրության տակ: Իբրև անկախ պետության քաղաքացիներ՝ մարդկանց հետաքրքրում է նաև, թե ՀՀ հատուկ ծառայություններին հասանելի՞ են ԱՄՆ քաղաքացիների՝ քրեական հաշվառումների մասին տվյալները:
Վերոնշյալ հարցերը ՀՀ վարչապետի աշխատակազմից մեզ գրավոր հորդորեցին դիմել ՀՀ դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազությունն էլ գրավոր պատասխանով «իր վրայից գցել է»՝ կարճ հայտնելով, թե ՀՀ դատախազության կողմից նման տեղեկություններ չեն փոխանցվել:
Փաստորեն, ըստ ՀՀ կառավարության՝ նման տվյալներ կարող էր տալ միայն ՀՀ դատախազությունը, այլապես հենց այնպես մեզ չէին գրավոր կերպով ուղղորդի այնտեղ: Դատախազությունն էլ ասում է՝ ես տեղյակ չեմ: Այդ դեպքում Փաշինյանի իշխանությանը չի՞ հետաքրքրում, թե ով է ԱՄՆ Հյուպատոսական պաշտոնյաներին տրամադրել ՀՀ քաղաքացիների քրեական հաշվառումների տվյալները, որոնք էլ նա կարող է համարել ԱՄՆ մուտքի վիզայի մերժման հիմք:
Միգուցե Չալո՞ն է տրամադրել: Եվս մի հռետորական հարց՝ Փաշինյանի իշխանությունը, բացի ընդդիմադիրների վրա խմբակային հարձակման վարժանքներից, որևէ այլ բանի տիրապետու՞մ է:
Վ. Սարգսյան