|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
89 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, որն իր համեստ ապրելակերպի պատճառով համարվում էր աշխարհի «ամենաաղքատ նախագահը»։
Մուխիկան ծնվել է Մոնտեվիդեոյում 1935 թվականի մայիսի 20-ին և Ուրուգվայի նախագահ է ընտրվել 2009 թվականին։
Նա երկիրը ղեկավարել է մինչև 2015 թվականը։ Երիտասարդ տարիներին՝ 1960-ական և 1970-ական թվականներին, նա եղել է Տուպամարոս ձախակողմյան արմատական շարժման ակտիվիստ, որը ոգեշնչված էր Կուբայի հեղափոխության գաղափարներով և պարտիզանական մեթոդներ էր կիրառում իշխանությունների դեմ պայքարելու համար։
Նա վեց անգամ վիրավորվել է և 14 տարի անցկացրել բանտում։ Մուխիկան իր պատժի մեծ մասի ընթացքում պահվել է մենախցում։ Նա ազատ է արձակվել 1985 թվականին, երբ Ուրուգվայում վերականգնվել է ժողովրդավարությունը։