Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Իրանը և «եվրաեռյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) մտադիր են մայիսի 16-ին Ստամբուլում փոխարտգործնախարարների մակարդակով բանակցություններ անցկացնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման թեմայով: Այս մասին հայտնել Է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Ուրբաթ Ստամբուլում տեղի կունենան փոխարտգործնախարարների մակարդակով բանակցություններ։ Մենք շարունակում ենք անուղղակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ Մենք պատրաստ ենք նաև Եվրոպայի հետ երկխոսության։ Ցավոք, եվրոպացիներն իրենց քաղաքականության պատճառով որոշակի մեկուսացման մեջ են հայտնվել այդ բանակցություններում։ Մենք չենք ցանկանում իրադարձությունների նման զարգացում և որոշել ենք շարունակել բանակցությունները», - ասել է դիվանագետը լրագրողներին։
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին։