կարևոր
520 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-14 12:07
Հասարակություն

Տիկի՛ն պաշտպան, նայեցի Ձեր հաղորդագրությունն ու հիշեցի հայտնի խոսքը՝ «ես չեմ, իմ օգնական Արմանն ա»․ Էլինար Վարդանյանը՝ ՄԻՊ-ին

 ԱԺ-ն քննարկում է ՄԻՊ-ի 2024 թվականի գործունեության  վերաբերյալ հաղորդումը։

Դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյնաին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ասաց․ «Քանի որ խոսելու ենք ՄԻՊ-ի գործունեության վերաբերյալ, թերթեցի նախորդ տարվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները բոլոր այն աղմկահարույց գործերի վերաբերյալ, որոնք իրականում ալեկոծել էին ողջ հասարակությանը, և հիմա հերթով կանդրադառնամ դրանց, բայց մինչ նախորդ տարվա իրադարձություններին անդրադառնալը, ուզում եմ անդրադառնալ Լիլիթ Աղեկյանի հետ կապ կատարվածին։
 

Տիկի՛ն պաշտպան, եթե ֆեյսբուքում մարդը գրել է կամ հրապարակել է այնպիսի նյութեր, որոնք ընդունելի չեն, դա նշանակում է, որ կարելի է մարդուն գիշերազգեստով և հողաթափերով ձերբակալե՞լ, այսինքն՝ արդեն իսկ անմեղության կանխավարկածի պայմաններում և չապացուցված մեղավորության պայմաններում փորձում ենք մեղավորներ կարգել և այդ պայմաններում ասում ենք՝ դե հա մարդը այնպիսի նյութեր է հրապարակել, որ արժանի է այդպիսի վերաբերմունքի։ Տիկին պաշտպա՛ն, ես նայեցի նաև ձեր հայտարարությունը Լիլիթ Աղեկյանի գործով, իհարկե չգիտեմ ձերն է, թե ձեր աշխատակազմինը, որովհետև երեկ ես հայտնաբերեցի, որ փաստորեն կա պաշտպանի հայտարարություններ և կա աշխատակազմի հայտարարություններ, այդ մի միջադեպն ինձ հիշեցրեց, այն հայտնի դեպքը, որ զանգում են մի գործարարի, ասում է՝ «ես չեմ, իմ վարորդն է՝ Արմանը», այսինքն՝ այդ հայտարարությունը ես չեմ, իմ աշխատակա՞զմն է»,-ասաց Էլինար Վարդանյանը։
 

Մանրամասն՝ տեսանյութում։